Աֆղանստանի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

u

Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում պայթյուն է որոտացել New Kabul Bank-ի մասնաճյուղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է աֆղանստանյան TOLOnews պարբերականը։

Նշվում է, որ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։

Պայթյունի հետևանքով զոհերի թվի մասին տարբեր տեղեկություններ են ստացվում։ TOLOnews-ը հաղորդում է 3 զոհի և 12 վիրավորի մասին։

Իսկ իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով տեղի այլ լրատվամիջոցներ, հաղորդում է առնվազն 19 զոհի և ավելի քան 20 վիրավորի մասին։

Իր հերթին Hasht-e Subh թերթը, վկայակոչելով աղբյուրների, հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ երկրում վերահսկողություն հաստատած «Թալիբան» արմատական շարժման անդամները հավաքվել են բանկի մոտ՝ աշխատավարձ ստանալու։ 

--00—ԼՀ