Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, սա ռուսական սխալ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Սա խայտառակություն է ուղղակի։ Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմից հարվածներ ենք ստանալու։ Նրանք թշնամացնում են մեր դաշնակցին, զրոյացնում են Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը։ Սրանով նրանք ցույց են տալիս, որ ոչ թե կապ չունեն պետական կառավարման հետ, այլ նաև կապ չունեն պետության անվտանգության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները Մինասյանը սխալ անվանեց՝ նշելով, որ պարզից էլ պարզ է՝ ՀՀ-ն ունի միջազգային պարտավորություններ․ «Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել Հայաստանը ոչնչացնելու համար նոր արհավիրքներ սկսելու։ Եվ, ոչ թե Լավրովի ուլտիմատումի լեզվով եմ արձագանքում, այլ ինքը պետք է հասկանա՝ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Ո՞նց կարող է Լավրովը հայ ժողովրդի մասին կարծիք հարցնել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ է նշանակում «կողմնորոշվեքը»»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ