Լվովյան փողոցում այսօր կատարվածը՝ լուսանկարներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

2

Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Լվովյան փողոցում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ ազատվում էին անօրինական շինություններից։ 

2

Լվովյան փողոցի նշված հատվածում կառուցված 8 տները ապամոնտաժելու վերաբերյալ որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով, ինչի մասին քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել․ «Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:»։

Այս ամենին զուգահեռ՝ քաղաքապետարանը ապամոնտաժում էր ապօրինի շինությունները, որտեղ, սակայն, մարդիկ են ապրում։ Քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, այնտեղ էին նաև Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամները։

1

24News-ի նկարահանող խումբը, բացի վիդեոտեսագրությունները, նաև լուսանկարներով է ֆիքսել վերոհիշյալ գործընթացը։

1

 

--00—ԱՊ