Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Էդմոն-Մարուքյան

Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Իմ պատասխանն այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։

2021 թվականից սկսած՝ բոլոր գործողություններն ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։

Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»։

--00—ՅՄ