Գեղարքունիքում Volkswagen Passat-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Screenshot_5

Փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մխիթար Վ․-ն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, հետադարձ կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ