Քյոլնում Պետրոսյանը հանդիպել է ՀԱՍԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

սպ.

Գերմանիայի Քյոլն քաղաքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպում են ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ՝ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ։ Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից։

Հանդիպման նպատակը` ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ որպես համախմբման օրակարգի համակողմանի քննարկումն էր, որի ընթացքում կարևորվեց Եկեղեցու անուրանալի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման համատեքստում։

Զրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի մասնակցությամբ։

Գնահատականներ տրվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորման և կայացման շրջափուլին, ինչպես նաև ներկայիս ստեղծված ինքնության խորքային ճգնաժամին։ Նախանշվեցին ապագային միտված քայլերը։

Հանդիպմանը քննարկվեցին նաև ստեղծված իրավիճակում համայն հայությանը նետված մարտահրավերները և հնարավորությունները` շեշտադրելով Արցախի նկատմամբ մեր հավակնությունների ամրագրման անհրաժեշտությունը և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման հրամայականը։

Համդիպումները շարունակական բնույթ ունեն։ Հաջորդ համդիպումը տեղի կունենա Բեռլինում։

--00—ԼՀ