Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, որը չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

l-0x73wh-2048x1193z-0.3838

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կարմրուկով հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:

Կարմրուկը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է: Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:

Մեկ տարեկանում և 4-6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և դրա բարդություններից:

--00—ՅՄ