Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Capture

Երեկ՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Եդեմ»  հանդիսությունների սրահի դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա երկաթե էլեկտրասյանը և առաջ ընթանալով հայտնվել սգո սրահի դիմաց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել սգո սրահի աշխատակիցները և քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան , փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ՅՄ