Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

l-0x0wh-786x458z-1

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ եղավ փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին:

Երկուստեք կարևորվեց հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում:

--00—ՅՄ