Ֆիդանը Նյու Յորքում կմասնակցի Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

hakan_fidan

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախատեսվում է նաև, որ այցի ընթացքում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա։

--00—ՅՄ