Փախստականների ճամբարում կհանդիպենք, եթե այսպես շարունակվի, ժողովո՛ւրդ, ուշքի եկեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հայերս պատմության առաջ աններելի բան ենք արել, պատասխան ենք տալու Աստծո առաջ, թույլ տվեցինք Արցախում ցեղասպանություն լինի։ Եթե օգնեինք Արցախին, կարող էին կռվել, բայց մենք թիկունքից հարվածեցինք, մենք դավաճանել ենք, կրակի մեջ անպաշտպան ենք թողել նրաց, դա խարան է մեր ճակատին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։

«Ալիևը հայտարարում է, որ սահմանից հետ չի քաշվի, հանուն արժանապատվության՝ պետք է թուրքին Ջերմուկից դուրս քշենք, որ 29․800 քկմ-ն պահենք, պատերազմն անխուսափելի է, ազերին ասում է՝ եկել եմ, չեմ գնալու, կարող ես՝ հետ քշի։ Նրանք մեր հաշվի պատմություն են գրում, Ալիևի նման ոչնչությունը դարձավ հերոս, իրենք էլ ասացին՝ անհավատալին եղավ, չէինք հավատում։ ժողովո՛ւրդ ջան, ուշքի եկեք, եթե այսպես շարունակվի փախստականների ճամբարում կհանդիպենք»,-ընդգծեց բանաստեղծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ