6 ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ցեմ

6 ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թ. հուլիսի 18-ը։

2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա ցեմենտ (աճը՝ 5.7 անգամ)։

--00--ԼՀ