ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-12-20_18-42-42

Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։

Նամակում տեղ գտած բողոքը վերաբերել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետ։ Մասնավորապես նշվել է, որ Հունաստան-ԱՄՆ հարաբերությունները չպետք է ազդվեն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից։

Զեմենդիեսը պահանջել է, որ ներկայումս շարունակական գործընացում գտնվող ԱՄՆ-ի կողմից Հունաստան մատակարարվելիք F-35 կործանիչների ու ԱՄՆ-ից Թուքիային տրամադրվելիք F-16-երի գործարքը կյանքի կոչվեն միասին։

Թուրքական մեդիայում հիշյալ նամակի մասին տարածվող լուրերը մեկնաբանվել են «Հունական լոբբին խելագարվել է»‎ վերտառությամբ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ