Նորատուսցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ֆ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նորատուսցիների հետ, որ երկու օրվա ընթացքում իրենց լողացանցերը դուրս են բերելու լճից և արգելված ժամանակահատվածում ձկնորսությամբ չեն զբաղվելու: Այս մասին 24News-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով մեր այն հարցին, որ գյուղացիներն այս պահին իր հետ հանդիպում են պահանջում և լուծման տարբերակներ ակնկալում:

1

Հիշեցնենք, որ երեկվանից Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում լարված իրավիճակ է։ Ձկնորսների և ջրային պարեկների միջև բախում է տեղի ունեցել, կան երկու տասնյակից ավել ձերբակալվածներ։ Համայնքն այս պահին շրջապատված է ոստիկանական ուժեղացված զորքերով։

1

 

--00—ԱՊ