Նախագահը ներկա է գտնվել աշխատանքի միջազգային համաժողովին բացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նախ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։



Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Վարչապետն իր խոսքում ողջունել համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և կգտնվեն լուծումներ ոլորտին առնչվող խնդիրների համար:

 --00--ԼՀ