Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է սկսվել․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

l-omoh7XhUk7

Գլխավոր դատախազը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Գլխավոր դատախազությունից չհերքեցին նման միջնորդության գոյությունը, սակայն հստակ պատասխան չեն տալիս։ «Այս փուլում տեղեկություն տրամադրել չենք կարող՝ դատական իշխանության հեղինակությունը չվնասելու նպատակով»,-«Հետքին» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը ևս նմանատիպ պատասխան տվեց։ Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: «Հետևաբար, ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,- ասում է Լիլիթ Շաբոյանը։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ