«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

111

Ժպիտ և հոգատարություն. ԱՄԻՕԻ նոր մշակույթը շարունակում է տարածվել  նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերում:

2

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում վերաբացվեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ համանուն մասնաճյուղը՝ հաճախորդներին ներկայանալով բոլորովին նոր, թափանցիկ ու մտերմիկ սպասարկման ձևաչափով:

3

«Զվարթնոցը» ԱՄԻՕ ԲԱՆԿԻ շուրջօրյա գործող մասնաճյուղն է, որն ունի հաճախորդների մեծ հոսք՝ պայմանավորված թե՛ Հայաստան ժամանող ուղևորներով, թե՛ այն քաղաքացիներով, որոնք չեն հասցրել իրենց գործարքներն ավարտել բանկային գործառնական օրվա ընթացքում: 

1

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը:

1

Մասնաճյուղը հանրությանը ներկայանում է բոլորովին նոր ոճով՝ վառ, պայծառ գույներով, լուսավոր սրահով և հաճախորդների սպասարկման նոր մոտեցումներով:

5

«Մենք ստեղծել ենք հաճախորդների սպասարկման նոր միջավայր, ինչի արդյունքում հաճախորդներն այսուհետ իրենց է՛լ ավելի հարմարավետ ու անմիջական կզգան ԱՄԻՕ բրենդի ներքո վերաբացվող մեր մասնաճյուղերում: Միևնույն ժամանակ Բակն օրեցօր զարգացնում է հաճախորդների հետ հաղորդակցման թվային հարթակները՝ հաճախորդների առօրյա գործարքները տեղափոխելով հեռահար սպասարկման ուղիներ»,- Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը նշեց, որ «Զվարթնոց» մասնաճյուղում ամենապահանջված գործարքներից է Հայաստան ժամանող ուղևորների կողմից արտարժույթի փոխանակման ծառայություններն, ինչպես նաև արագ դրամական փոխանցումների վճարումն այն հաճախորդներին, որոնք չեն հասցրել ստանալ փոխանցումները գործառնական օրվա ընթացքում: ԱՄԻՕՆ կատարելագործում է թվային լուծումները` հաճախորդներին մատուցելով նաև հեռավար ծառայություններ՝ խնայելով նրանց ժամանակն ու նվազեցնելով մասնաճյուղերում ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը: 

5

ԱՄԻՕԻ մասնաճյուղերի արտաքին և ներքին փոխակերպման ուղին շարունակվում է՝ նոր բրենդի գաղափարախոսությանը համապատասխանելու ձգտումով:

1

ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

--00—ԱՊ