Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

դդ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր: Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է:



Տեղում պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:



Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: 



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմությունն ա պատճառը եղել: Իրար տվել են, ապա վնասել ավտոմեքենաներ, իսկ «Յաշիկ»-ի միջից մեկը ավտոմատով կրակոցներ արձակեց, մի հոգու տարան հիվանդանոց: Ճիշտն ասած չգիտենք ծեծվելու հետևանքով ա վիրավորվել, թե կրակոցի, բայց եթե ոստիկանները մի քիչ ուշանային, կարող ա սպանություններ լիներ ու դիակներ հավաքեին: Մի քանիսն էլ ծլկեցին, բայց դե ինչքան պետք է փախեփախ մնան, ժամերի կամ օրերի ընթացքում ոստիկանները կբռնեն»:



Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

 

 

--00—ՍՊ