ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Արցախում էթնիկ զտմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1123193

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։

«Ձեր հաղորդման ընթացքում քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողություններին մեկ այլ տարածաշրջանում՝ Կասպից ծովի մյուս ափին։ Զրո։ Ամենայն հավանականությամբ, դա է պատասխանը», - ասել է Ռամասվամին՝ նշելով, որ այդպես են վարվել բազմաթիվ լրատվամիջոցներ։

Ըստ Փիրս Մորգանի զրուցակցի՝ Ուկրաինային, ինչպես և Ադրբեջանին հաջողվել է իրենց հեքիաթները «վաճառել» ԱՄՆ-ի վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ