Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցել. իրանցի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Screenshot_25

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցել։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Բեռնատարները հայ-իրանական սահմանը հատելիս անցնում են Արաքս գետի վրա անցած դարում կառուցված կամրջով։ Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ գործող կամուրջը հին է, թողունակությունն էլ ցածր, նորի կառուցման համար հայ-իրանական աշխատանքային խումբ կստեղծվի։

--00—ՅՄ