Արցախում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x0wh-786x458z-1 (2)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները, փոխանցում է «Լուրեր»-ը։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում:

«Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր:

Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով: Տները, խանութներն ու գրասենյակները լքված են, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից:

--00—ՅՄ