Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է 13:30-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

image_750x_651fe8d753c98

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ կունենա Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում։ Այս մասին տեղեկանում ենք europarl.europa.eu-ից։

Փաշինյանի ելույթը նախատեսված է տեղի ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին):

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։

--00—ՅՄ