Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

384248517_805579928240441_5169476507844127160_n

Երևանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։

Մարզերում հոկտեմբերի 13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 13-ին և 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

--00—ՅՄ