Ես ՀՀ-ի բանտում եմ, իսկ հայրենակիցներս Բաքվի. վատ եմ զգում դրա համար, դարդս անհամեմատելի է. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ես ՀՀ-ի բանտում եմ, իսկ հայրենակիցներս Բաքվի. վատ եմ զգում դրա համար, դարդս անհամեմատելի է։ Այս մասին այսօր խափանման միջոցի փոփոխության գործով դատական նիստի ընթացքում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով գտնվում է անազատության  մեջ հունիսի 16-ից։

«Ես ինձ վատ եմ զգում, որովհետև ես այդուհանդերձ նստած են Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում։ Ես ինձ վատ եմ զգում, քանի որ ես հիմա էս ամեն ինչով հանդերձ պիտի խոսեմ իմ մասին, վատ եմ զգում նաև, որ այս դատարանի մեկ այլ սենյակում գնում ա Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի փակ դատը»,  - նշեց Աշոտյանը։

Աշոտյանը մտահոգություն հայտնեց նաև այն հարցի շուրջ, որ անազտության մեջ են Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը, Ալբերտ Բազեյանը, Գարիկ Գալեյանը, Լևոն Քոչարյանը և այլոք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ