Հետախուզվող տղամարդիկ կամավոր ներկայացել են Տարոնի բաժին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

l-mUu8bmPTtp

Տարոնի բաժնի ՔՀԲ և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, Լոռու մարզային քննչական վարչություն կամավոր ներկայացել է 40 տարեկան մի տղամարդ։

Սեպտեմբերի 14-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Քիչ ուշ, դարձյալ կամավոր, ներկայացել է 48-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 46-րդ և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Փաստերի առթիվ տեղեկացվել են վարույթն իրականացնող քննիչն ու Լոռու մարզի դատախազը:

--00—ՅՄ