Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դդ

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, Արցախի հետ սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումները և կոչ արել բոլոր տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, փոխանցում է ТАСС-ը։ 

Մակրոնը վերահաստատել է Արցախում հումանիտար ճգնաժամի լուծման հարցում Ֆրանսիայի հավատարմությունը, հակամարտության արդարացի կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան։

--00—ՍՊ