Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի սպանության գործով մեղադրյալը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023_09_04_17_09_51.thumb

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Նշենք, որ Բարսեղյանն օգոստոսի 4-ին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ իր գործը քննի ավելի փորձառու քննիչ, որ ապացուցվի իր անմեղությունը, ինչպես նաև պահանջում է առերեսում՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ։

ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Արկադի Բարսեղյանը օգոստոսի 25-ին դիմում է ներկայացրել՝ նշելով, որ դադարեցնում է իր կողմից հայտարարված հացադուլը։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործի քննությունը գտնվում է ավարտական փուլում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ