Ծնողների և ՊՆ պաշտոնյաների քաշքշուկի մասին լուրերն իրական չեն, Պապիկյանը կհանդիպի ծնողներին․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

պն

«Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - անդրադառնալով Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորածների ծնողների հետ ՊՆ-ում հանդիպմանն ու դրա՝ թեժ մթնոլորտում անցնելու մանրամասներին՝ նշեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ: Այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,- հավելեց ՀՀ ՊՆ խոսնակը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ