Միայն ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել, թույլը՝ չի կարող. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Թույլը չի կարող երբեք ինչ որ բան ստորագրել, միայն ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել։ Այսօր այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին ներկայացրած ուղերձի ընթացքում նշեց Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։

«Ամենակարևորը, որ ուզում եմ Արցախից ասել, սա է՝ ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ։ Եթե մենք պատկերացնում ենք հայրենիք ունենալու պատասխանատվությունը, ապա դա պետք է վերցնենք մեր վրա ու բոլոր ծրագրերն իրականացնենք։ Ապագան մենք ենք կերտում և այդ ապագան ունի մի հատկանիշ՝ արժանապատիվ, իրեն հարգող, պետություն ունեցող հայն է։ Մեր ապագան որոշվում է Արցախում», - հավելեց Վարդանյանը։

Վարդանյանը ընդգծեց նաև, որ Երևանը Հայաստանի մոտ կեսն է, Երևանում կուտակված է շատ մեծ քանակի ռեսուրս՝ հորդորելով երևանցիներին՝ իրենց ձայնը տան «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ