Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

չին

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին: Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

«Նա կոչ է արել առաջնորդներին պահպանել թափը՝ սկսելով Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման շուտափույթ հնարավորությունից՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»,- նշված է գրառման մեջ:

--00—ԼՀ