Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ. Կարմիր խաչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

dd36998ba3b2801338cc84e4b3b03c72_M.jpg

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում, որտեղ ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով  Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:



--00—ԶՀ