Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

յ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․



Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվելու է լուծել ՊՊԾ աշխատակիցների՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման խնդիրը։ Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները:

«Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 մլն 500 հազար դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 մլն 500 հազար․․․ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 մլն դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 մլն 300 հազար դրամ,  20 բնակարանի դեպքում՝ 26 մլն դրամ: Տարեկան կպահանջվի 76 մլն դրամ»,- նշված է նախագծում:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ