Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակի» փոստային բացիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

ֆֆ

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ, տեղեկանում ենք «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից․

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001թթ.)՝ իր հեղինակած Դավիթ Բեկի ձիարձանի խորապատկերին: Նամականիշի վրա նաև առկա է «ՍԱՐԳԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր լեռները» («Ղարաբաղցիներ», 1967թ.) հուշարձանը: Բացիկի վրա նաև պատկերված են «100 ԱՄՅԱԿ» և «Հայ քանդակագործ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 19 հուլիսի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

--00—ՍՊ