ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն՝ ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

սս

«ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն՝ ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը»։   Twitter-ում գրել է նախկին պետնախարար, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի՝ ԵԽ պատգամավորներին ներկայացրած վերջին սպառնալիքին․



«Ադրբեջանի դեսպանի (Վագիֆ Սադիքովի) կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան պերսոնա նոն գրատա հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- նշել է նա։ 



Հիշեցնենք՝ Բելգիայում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը թվիթերյան իր էջում սպառնալիք էր հնչեցրել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ 

--00—ՍՊ