«Ադրբեջանն անհնար է համարում լրացուցիչ երաշխիքներն էթնիկ հայերի համար». Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

245

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին։

«Reuters»-ին տված հարցազրույցում Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և նման պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին․

«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», - հայտարարել է Բայրամովը։ 

--00--ԶՀ