ՌԴ-ից հաղորդել են Բելգորոդի գնդակոծության մասին, ռուսական ուժերն էլ հարվածել են Դնեպրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1111464

Ռուսաստանի Բելգորոդի մարզում մի քանի ժամ է՝ շարունակվում է Գրայվորոնսկի շրջանի գնդակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Առավոտյան ժամը 9-ից Գրայվորոնսկի քաղաքային շրջանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ: Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան: Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է։ Հրթիռի մի մասն ընկել է Անտոնովկա գյուղում մասնավոր բնակելի տան այգում», - գրել է Գլադկովը։

Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում։

--00—ՅՄ