Խարդախները այլ երկրում գրանցված համարներից հաղորդագրություն են ուղարկում. ՀայՓոստը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Screenshot 2023-05-08 144019

ՀայՓոստ ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում  է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։

ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները

Խնդրում ենք օգտվել միայն ՀայՓոստ ընկերության պաշտոնական աղբյուրներից.

Կայք

ֆեյսբուքյան էջ

Ինստագրամյան էջl»։

--00—ՅՄ