Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

171fbca6-2218-40a5-baf0-a2a3e6d4e37a.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ: 



--00—ԶՀ