13 մոտեցում է եղել, 6 անգամ՝ վայրէջք և թռիչք․ նախարարն ամփոփեց Երևան-Կապան թռիչքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1109734

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Երևան-Կապան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե  նախարարն ինչպե՞ս է գնահատում փորձնական տեխնիկական թռիչքի արդյունքները:

«Երկու հիմնական նպատակ կար, մեկը՝ նախ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Բոլորը, կարծում եմ, բարեհաջող ընթացել են, առաջին գնահատականն այդպես է»,-ասաց Սանոսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ