Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, լուրջ աշխատանք է պետք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

f5741cf7-afb7-4c08-87e7-5cfc7956f1cb.jpg

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, լուրջ դիվանագիտական աշխատանք է պետք,  Մոսկվան աջակցում է Անկարայի և Երևանի միջև փոխադարձ հարգանքով երկխոսության վերսկսմանը։ Այս մասին ճեպազրույցին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։



Նրա խոսքով՝ հարաբերությունների ջերմացումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և մեծ ներդրում կլինի երկարաժամկետ կայունության հաստատման գործում։



--00—ԶՀ