Էս մանկություն չունեցածներին «զաչումարիտ» կանեին, եթե փոքր ժամանակ թաղ կամ փողոց իջնեին. Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Էս մանկություն չունեցածներին «զաչումարիտ» կանեին, եթե փոքր ժամանակ թաղ կամ փողոց իջնեին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանը։

Վահրամ Սահակյանը ապրիլի 22-ին նոր բեմականացում է ներկայացնելու, ինչին էլ նվիրված էր մեր հարցազրույցը։ Թատերագիրը ներկայացրեց իր նոր հերոսներին, ինչպես նաև՝ խոսեց բեմականացման ընդհանրական բովանդակության, բարձրացրած հիմնախնդիրների ու հիմնական մշակութային թիրախների մասին։

Վահրամ Սահակյանի ուշադրության կենտրոնում Հայաստանին և Արցախին բաժին հասած մեծագույն աղետն է և հասարակության, ինչպես նաև՝ մտավոր շրջանակների ոչ ադեկվատ դիրքավորումն ու վարքագիծն այդ ամենի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ