Փոքրոգի մարդուկի բարդույթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

bb85ef927f44c4d8afe5632cb502283f_M

Երբ մարդու մանկությունը, պատանեկությունը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժեք, անվերջ ճնշումներով, ծեծով, նվաստացումներով, երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է և գետինը ճանկռում, նա բարդույթավորվում է և ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվ պատկերացրեք, որ այդ արարածը  բոլորից վրեժխնդիր լինելու համար սևեռվում է իշխանության հասնել ցանկացած գնով՝ բանսարկություն, մատնություն,շորթում, նաև քծնանք, շողոքորթություն, օտար, թշնամի երկրի կողմից հավաքագրում։

Հասնելով իշխանության այդ արարածը հետևողականորեն սկսում է իր ողորմելի վրեժխնդրությունն ի կատար ածել, օգտագործելով պետական, այն է՝ իշխանական լծակները․

-Իրեն ենթարկվողներին, նվաստացնել, նաև առատորեն վարձատրել, «դարձնելով» «համախոհ»,կուսակից-ստրուկներ։

-Չենթարկվողներին հետապնդել, ասֆալտին պառկեցնել, քրեական գործեր թխել, կալանվորել, ծեծել, սպանել։

-Արտերկրում իրեն քննադատողներին արգելել հայրենիք այցելել։

-Եվ վերջապես, հայրենիքից վրեժ լուծել, այն վաճառելով թշնամուն»։

--00—ՅՄ