Ինչ հրաժարականներ են առաջիկայում սպասվում Լեռնային Ղարաբաղում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

 

tg

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը թվիթերյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղում առաջիկայում սպասվող հրաժարականների մասին․



«Ռուբեն Վարդանյանն առաջիկա օրերին կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը կնշանակվի պետնախարար»,- գրել է  նա։

Այդուհանդերձ, ինչպես նշում է Գրիգորյանը, Վարդանյանը կմնա Լեռնային Ղարաբաղում և նախկինի պես ակտիվորեն կզբաղվի երկրի քաղաքական կյանքով՝ փորձելով ԼՂ-ում համախմբել ընդդիմադիր ուժերին․ 

«Անշուշտ, շատերը դա կհամարեն Բաքվի ճնշման արդյունք, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Տվյալ դեպքում ավելի կարեւոր է ներքին դինամիկան», - ընդգծել է վերլուծաբանը։

--00—ՍՊ