Չինաստանի դեսպանը Չեխովի անվան դպրոցում մասնակցել է չինական Նոր տարվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

331494180_570030405185660_1362709976183498706_n

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաճելի էր ներկա գտնվել Երևանի Ա.Պ. Չեխովի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված  չինական Նոր տարվան:

Աշակերտները լի էին էնտուզիազմով։ Նրանք հիանալի կատարումներով ցույց տվեցին իրենց սերը չինարեն լեզվի և չինական մշակույթի հանդեպ։

Հուսով եմ, նրանք ապագայում կշարունակեն քրտնաջան սովորել, որպեսզի լավ տիրապետեն չինարեն լեզվին,խորացնեն չինական մշակույթի վերաբերյալ իրենց գիտելիքները և ապագայում դառնան կապող օղակ Չինաստանի և Հայաստանի միջև»։

--00—ՅՄ