Թուրքիայում մահացած հայ ամուսինների 2-րդ երեխայի վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

photo_2023-02-07_14-05-23

Թուրքիայի Մալաթիա նահանգի կենտրոն Մալաթիայում երկրաշարժից մահացած հայազգի ամուսինների երեխան հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։ Այս մասին 24News-ին ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Մյուս երեխան մահացել էր, նա չափահաս էր։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ