Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են. ազգությամբ եզդի Մուրադ Իսմայիլի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

325733008_551743563328086_137760452221789348_n

Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են, քանի որ տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ազգությամբ եզդի, «Սինջար ակադեմիայի» նախագահ և համահիմնադիր, «Յազդա» միջազգային մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։

«Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի: Մենք նաև կոչ ենք անում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև,  վերջ տալ հակամարտությանը»,-գրել է նա:

--00—ՅՄ