Միրզոյանի հետ զրույցից հետո Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը միջանցքի բացման հարցով դիմել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Հայ գործընկերոջս հետ քննարկել եմ Լաչինի միջանցքում տիրող տագնապալի իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և շրջափակումը, որում հայտնվել է 120 հազար խաղաղ բնակիչ։

Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ գտնեն երկխոսության միջոցով»,- գրել է Ասելբորնը:

--00—ԼՄ