ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդի կայքից։
ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:
--00—ԻԴ