ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումը արմատական փոփոխությունների չի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Մինսկի դիրքորոշումը արմատական փոփոխությունների չի ենթարկվել․ Բելառուսը հանդես է գալիս բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է БелТА գործակալությունը։

«Արմատապես ոչինչ չի փոխվել։ Մենք միշտ ենք հանդես եկել բոլոր վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու օգտին։ Նրա օգտին, որ եթե կազմակերպություն է ստեղծվում, ուրեմն այն պետք է արդյունավետ գործի»,- ասել է Մակեյը։

--00--ԱՀ