34-ամյա տղամարդը ոստիկանություն է հանձնել  6 ինքնաձիգ, 14 պահունակ և 530-ից ավելի փամփուշտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 34-ամյա մի տղամարդ և հանձնել գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ: Երիտասարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախից:

Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

--00—ԶՀ